Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ պայթեցումներ են լինելու. երթեւեկությունը որոշ ժամանակով կարող է փակվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+300-կմ35+800 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, վաղը՝ հունիսի 30-ին, ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։
Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։