Զախարովան չի պատասխանել «Իսկանդերի» օգտագործման համար ՌԴ-ի կողմից սահմանափակումների մասին հարցին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ խուսափել է պատասխանել Հայաստանին վաճառելիս «Իսկանդերի» օգտագործման համար ՌԴ-ի կողմից սահմանափակումների մասին հարցին։
«Այդ հարցը պետք է ուղղել մեր պաշտպանության նախարարությանը եւ կոնկրետ այն կառույցներին, որոնք պայմանագիր են կնքում եւ սպառազինություն մատակարարում։ Այդ հարցը ԱԳՆ-ի իրավասության տակ չի գտնվում»,-ասել է նա։
Նախօրեին 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եղել են սպառազինություններ, որոնց օգտագործման իրավունքը լիովին չի պատկանել Հայաստանին։