ՌԴ-ն բացասական է վերաբերվում Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի ի հայտ գալուն. Զախարովա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանը բացասաբար է վերաբերվում Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի ի հայտ գալու հնարավորությանը, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օդային կառավարման միասնական համակարգի ստեղծման ծրագրերը։
«Ռուսական կողմը բազմիցս բացասական վերաբերմունք է հայտնել Հարավային Կովկասի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի մշտական կամ գրեթե մշտական ենթակառուցվածքի հնարավոր ի հայտ գալու վերաբերյալ, և մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- ասել է Զախարովան։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Հալուք Գյորգյունը հայտարարել էր Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օդային կառավարման միասնական համակարգի ստեղծման մասին։