Աշտարակ-Ապարան ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Nissan»-ը. կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 28-ին, ժամը 15:15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ափնագյուղ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1986 թ.) և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, իսկ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել տեղի ուժերով․ տուժածները հոսպիտալացվել են Ապարան քաղաքի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։