Մեկ օրում բացահայտվել է 56 հանցագործության դեպք. Գրանցվել է 18 ավտովթար, վիրվորվել է 22 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 9, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 3-ական, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, խոշտանգման, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, շորթման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի սառը զենք կրելու, տրանսպորտային միջոցի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու, թմրանյութի մաքսանենգության, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչի, շրջանառությունն արգելված թմրամիջոց, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու ու իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշեր կամ դրոշմապիտակներ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, ձեռք բերելու կամ դրանք օգտագործելու կամ իրացնելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 2-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: