Դիլիջանում ոստիկանները նկատել են, որ մեքենայի վարորդը կաթուցիչի մեջ դեղնականաչավուն զանգված է լցնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 24-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում իրականացված ուժեղացված ծառայության ժամանակ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք է բացահայտել:
Ոստիկանները նկատել են, թե ինչպես է սպորտդպրոցի հարակից տարածքում կայանված «Մինի կուպեր» մակնիշի մի մեքենայի վարորդ կաթուցիչի մեջ դեղնականաչավուն զանգված լցնում: Մոտենալով մեքենային, պարզվել է, որ ղեկին Երեւանի Ազատամարտիկների փողոցի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ է:
Նրան ձերբակալել են են ու բերման ենթարկել ոստիկանության բաժին: Նա ներկայացրել է կթուցիչը, պոլիէթիլենային եւ թղթե փաթեթում լցված նմանատիպ զանգված: Նա հայտնել է, որ դա թմրանյութ է՝ պատրչաստված կանեփի վայրաճ բույսերից:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: