Հունիսի 28-ից արձանագրվելու են Գայի պողոտայում տրանսպորտի համար նախատեսված գոտում երթևեկության կանոնների խախտումները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի հունիսի 28-ից տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրվելու են Երևան քաղաքի Գայի պողոտայում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում երթևեկության կանոնների խախտումները։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: