Պատերազմից խուսափելու տեսական հնարավորության համար պարտադիր պայման էր հայկական տեսլականից հրաժարվելը. Փաշինյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵս չեմ կարծում, որ անհնար էր պատերազմական կոնվեյերը կանգնեցնել, եթե մենք չպետք է հրաժարվեինք ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսլականից: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն մենք այդ պահին կարող էինք ասել՝ մենք հրաժարվում ենք ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից եւ գնայինք այդ ճանապարհով, որը, իհարկե, չի երաշխավորում, որ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել:
Ես տեսնում էին, որ պատերազմի կոնվեյերին, որը միգծանի է, հաջորդում են պատերազմի խաչմերուկները բնակցային այդ բովանդակության: Օրինակ, պատերազմի խաչմերուկներից մեկը Լաչինի միջանցքի հետ կապված ճշգրտումներն էին, որոնք եւ Կազանում ճշգրտված չէին, հետագայում ավելի պակաս էին ճշգրտված: Պատերազմի հաջորդ խաչմերուկը ԼՂ-ի, այսպես ասած, հայ եւ ադրբեջանցի համայնքների ներգրավման գործընթացն է, հաջորդ խաչմերուկը դելիմիտացիայի եւ դեմակրացիայի գործընթացն էր խաղաղության պայմանագրի: Այսինքն ես չեմ ասում, որ պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն չկար, բայց այդ հնարավորության համար պարտադիր պայման էր ԼՂ հարցի կարգավորման հայկական տեսլականից հրաժարվելը»,-ասաց Փաշինյանը: