Ավտովթար-հրդեհ` Գեղարքունիքում, Opel-ը 5 մետր բարձրությունից ընկել է և բռնկվել, կան վիրավորներ․ Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. ժամը 14։00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 55 կմ հատվածում, Փամբակ բնակավայրի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլորվել և կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ 2 հոգի էլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի թիվ 35 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Վթարի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։