Արամի 60 հասցեում շենքի տանիքին վերնահարկ կառուցած անձը ենթարկվել է պատասխանատվության. Տանիքը կբերվի հին տեսքին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրամի 60 հասցեում հուշարձան-շենքի տանիքին վերնահարկի անօրինական կառուցում իրականացրած անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ:
Քայլեր կձեռնարկվեն տանիքը նախկին տեսքի բերելու համար: Փոխքաղաքապետ Ավինյանը հորդորել է ամենակոշտ մեթոդները կիրառել ու անհրաժեշտության դեպքում նաև իրավակարգավորումները փոխել:
«Մենք չպետք է հանդուրժենք, հետո գնանք հետևանքների դեմ պայքարելու։ Դա պետք է լինի ամենածանր հանցագործությունների շարքին հավասար. հուշարձան-շենքի տանիքին մեկը որոշել է, որ ուզում է հարկ բարձրանալ։ Սա անընդունելի է: Երևանի քաղաքապետարանն այսուհետ պետք է տեր կանգնի քաղաքի հուշարձան-շենքերին»,- ընդգծել է փոխքաղաքապետը: