Հյուսիսային Կորեան քննադատել է ԱՄՆ-ին և սպառնացել կոշտ պատասխանով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Հարավային Կորեայի արտգործնախարար Պակ Ջինին և քննարկել Չինաստան իր կատարած այցի արդյունքները, տեղեկացրել է Հարավային Կորեայի արտգործնախարարությունը։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Բլինքենը հայտարարել է, որ ինքը անկեղծ և կառուցողական երկխոսություն է ունեցել չինական կողմի հետ։
Բլինքենը և Հարավային Կորեայի արտգործնախարարը կոչ են արել Պեկինին կառուցողական դեր խաղալ Հյուսիսային Կորեայի սադրանքների դադարեցման և ապանուկլեարիզացման գործում։
Հյուսիսային Կորեան, իր հերթին, քննադատել է Բլինքենին Չինաստանի կողմից Փխենյանի վրա ճնշում գործադրելու փորձի համար և զգուշացրել է կոշտ պատասխանի մասին։