Հարավային Օսիան փակել է Վրաստանի հետ սահմանը՝ սադրանքները կանխելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀարավային Օսիայի Անվտանգության խորհուրդը շաբաթ օրը որոշել է փակել Վրաստանի հետ պետական սահմանի անցակետերը՝ սադրանքները կանխելու համար՝ հայտնել է Անդրկովկասյան հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Բոսիկովան։
«Վրացական տարածքում ստեղծված ծանր քաղաքական իրավիճակով պայմանավորված ՝ Հարավային Օսիայի Հանրապետության պետական սահմանին սադրանքները կանխելու համար ժամանակավորապես՝ մինչեւ հունիսի 27-ը, ժամը 09:00-ն, փակել պետական սահմանի անցակետերը՝ «Ռազդախան»-ը եւ «Պերեու»-ն, - ասել է Բոսիկովան՝ մեջբերելով Անվտանգության խորհրդի որոշման տեքստը։
Հարավային Օսիայի պետանվտանգության կոմիտեն իր հերթին հայտարարել է Վրաստանի արեւմտամետ ընդդիմադիր ուժերի ակտիվացման մասին՝ հայտարարելով «երկրի միավորմանը» նախապատրաստվելու անհրաժեշտության մասին։
«Այս կապակցությամբ Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանին իրավիճակի ապակայունացման սպառնալիքը մնում է տարբեր տեսակի սադրանքների միջոցով», - հաղորդում է մամուլի ծառայությունը։