Ռուսաստանում սոցկայքերում արգելափակել են «Վագներ» ՄՌԿ խմբերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսաստանի կապի վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) սահմանափակել է «ՎԿոնտակտում» «Վագներ» ՄՌԿ խմբերի հասանելիությունը՝ ռազմական խռովությանը մասնակցելու կոչերի տարածումը կասեցնելու համար։ Այս մասին շաբաթ ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
«Մի շարք ռեսուրսներ սահմանափակվում են ռազմական խռովությանը մասնակցելու կոչերի տարածումը կասեցնելու համար»,- ասվում է «ՎԿոնտակտում» «Վագներ» ՄՌԿ խմբերի հասանելիությունը սահմանափակելու մասին հարցին գերատեսչության պատասխանի մեջ։