Վրաստանի նախագահը պահանջել է խստացնել սահմանային վերահսկողությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեր սահմանը պետք է խիստ վերահսկվի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիմ։ Նա դա բացատրել է Ռուսաստանից միգրացիայի հնարավոր նոր ալիքով, տեղեկացրել է «Новости Грузия»-ն։ Տեղեկացվել է նաեւ, որ նախագահի նստավայրի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Ցուցարարները պահանջել են Զուրաբիշվիլու հրաժարականը՝ Mtavari հեռուստաալիքի հիմնադիր Նիկա Գվարամիային ներում շնորհելու հետ կապված։
Ավելի վաղ երկրի ՆԳՆ-ն տեղեկացրել էր, որ Վրաստանը չի փակի Ռուսաստանի հետ սահմանը։