Լատվիան հումանիտար եւ այլ վիզաներ չի տա Ռուսաստանի քաղաքացիներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում վերջին իրադարձությունների հետ կապված՝ Լատվիան հումանիտար եւ այլ տեսակի վիզաներ չի տա ՌԴ քաղաքացիներին։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Լատվիայի նախագահ Էդգար Ռինկեւիչը։
«Չեն փոխվի նաեւ 2022թ. սեպտեմբերի 19-ից մտցված սահմանը հատելու սահմանափակումները Ռուսաստանի քաղաքացիների համար»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» ՄՌԿ Թելեգրամ-ալիքում հայտարարություն էր հայտնվել այն մասին, որ ՄՌԿ-ի դեմ օդային գրոհ է իրականացվել։ Մեղքը դրվել էր Ռուսաստանի զինվորական ղեկավարության վրա։ «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոստացել է «վերականգնել արդարությունը»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարձակման մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ զինված խռովության կոչելու մեղադրանքով։