Կրեմլը չեղարկել է համառուսաստանյան ավարտական պարահանդեսը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀամառուսաստանյան դպրոցների ավարտական պարահանդեսը, որը նախատեսված էր հունիսի 24-ին, չեղյալ է համարվել է։ Այս մասին հայտնում է Կրեմլի պետական պալատի կայքում։
«Մոսկվայում բոլոր հանրային միջոցառումների չեղարկման հետ կապված չեղյալ է հայտարարվել համառուսաստանյան դպրոցների ավարտական պարահանդեսը, որը պետք է տեղի ունենար այսօր, Կրեմլի տարածքում։ Կրեմլի պետական պալատի տնօրինությունը խորին ներողամտություն է հայցում բոլոր շրջանավարտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին, ովքեր թրթիռով պատրաստվում էին այսօրվան։
Առաջիկայում համառուսաստանյան միջոցառմանը մասնակցող բոլոր դպրոցները անհատապես կտեղեկացվեն չեղարկման մասին, իսկ դպրոցի ներկայացուցիչներին կտրվեն պարզաբանումներ կազմակերպչական հարցերի վերաբերյալ»,- ասվում է հայատարարությունում։