Լուկաշենկոն եւ Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի եւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վլադիմիր Պուտինն առավոտյան հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին ԲԵԼՏԱ-ին տեղեկացրել են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունում։
«Ռուսաստանի նախագահն այսօր առավոտյան զանգահարել է Բելառուսի նախագահին, նրանք հեռախոսազրույց են ունեցել։ Վլադիմիր Պուտինը բելառուս գործընկերոջը տեղեկացրել է Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին»,- նշել են մամուլի ծառայությունում։