Մեդվեդեւը կոչ է արել համախամբվել Պուտինի շուրջ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՊառակտումը եւ դավաճանությունը մեծ ողբերգության, տիեզերական աղետի տանող ճանապարհ են։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը։
«Այժմ ամենագլխավորը արտաքին եւ ներքին թշնամու հանդեպ հաղթանակի համար, որը տենչում է բզկտել մեր Հայրենիքը, մեր պետության փրկության համար՝ նախագահի, երկրի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի շուրջ համախմբվելն է։ Պառակտումը եւ դավաճանությունը մեծագույն ողբերգության, տիեզերական աղետի տանող ճանապարհ են։ Մենք դա թույլ չենք տա։ Թշնամին կջախջախվի։ Մենք կհաղթենք»,- նշել է նա։