Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Կադիրովը «Վագների» գործողություններն անվանել է դավաճանություն. չեչեն մարտիկները մտել են լարվածության գոտիներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Վագներ» ՄՌԿ գործողություններն անվանել է դավաճանություն եւ հայտարարել է, որ չեչեն մարտիկները մտել են լարվածության գոտիներ։ Այս մասին նա գրել է իր Թելեգրամ-ալիքում։

«Ես մեկ անգամ չէ, որ զգուշացրել եմ, որ պատերազմը անձնական վիրավորանքներ հնչեցնելու եւ մեր թիկունքում վեճեր լուծելու ժամանակ չէ։ Թիկունքը պետք է միշտ հանգիստ ու հուսալի լինի։ Պատկերացրեք, թե ինչ են զգում հիմա տղերքը խրամատներում, որոնց առջեւ թշնամին է, իսկ թիկունքում՝ դավաճանական արկածախնդրությունը։ Խոսքը կայունության, պետության համախմբվածության, քաղաքացիների անվտանգության մասին է։

Պատմությունը ցույց է տալիս, որ նման գործողությունները կարող են հանգեցնել արյունալի հետեւանքների։ Մեզ քի՞չ են ՀՌԳ-ի կորուստները։ Մենք դեռ պետք է խնդիրներ ստեղծենք երկրի ներսո՞ւմ։

Մենք ունենք Գերագույն գլխավոր հրամանատար՝ ընտրված ժողովրդի կողմից, որը գիտի ամբողջ իրավիճակը ամենայն մանրամասնությամբ ցանկացած ստրատեգից եւ, առավել եւս, բիզնեսմենից ավելի լավ, ինքն է զանգահարում հրամանատարներին «հողի վրա» եւ լրիվ վերահսկում է ՀՌՕ-ի անցկացման ընթացքը։ Եվ Գերագույն գլխավոր հրամանատարի որոշումներն ընդունվում են կշռադատված, մանրակրկիտ։ Մեզանից յուրաքանչյուրը տեսնում է պատկերի միայն մի մասը, իսկ նա՝ ամեն ինչ միանգամից։ Եվ միանգամայն ճիշտ է նշել Վլադիմիր Վլադիմիրովիչն ազգին հղած իր ուղերձում. սա զինված խռովություն է։ Ոչ մի արդարացում նման գործողությունները չունեն։

Լիովին աջակցում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի յուրաքանչյուր խոսքին։

Դիմում եմ մեր Հայրենիքի հայրենասեր մարտիկներին։ Մի տրվեք սադրանքի։ Ինչ նպատակներ էլ որ ներկայացնեն, ինչ խոստումներ էլ որ ձեզ տան. պետության անվտանգությունը եւ ռուսական հասարակության համախմբվածությունն այս պահին ամեն ինչից վեր է։ Տեսեք, թե ինչպես են օգտվում այս իրավիճակից մեր թշնամիներն Արեւմուտքում։ Ինչքան հարձակումներ, ինքչան սուտ, ինչքան կեղծ կոչեր, որոնք վախեցնում են մեր քաղաքացիներին, ստեղծում ապակայունացնող իրավիճակի վտանգ։ Եվ սա Պրիգոժինի դավաճանական քայլի սպասելի հետեւանքն էր։

Տեղի ունեցողը վերջնագիր չէ պաշտպանության նախարարությանը։ Սա մարտահրավեր է պետությանը, եւ այդ մարտահրավերի դեմ անհրաժեշտ է համախմբվել ազգային առաջնորդի շուրջ. զինվորականները, ուժայինները, նահանգապետերը, քաղաքացիական բնակչությունը։

Պաշտպանության նախարարության եւ Ռոսգվարդիայի Չեչնիայի Հանրապետության մարտիկներն արդեն մտել են լարվածության գոտիներ։ Մենք կանենք ամեն բան, որպեսզի պահպանենք Ռուսաստանի միասնությունն  ու պաշտպանենք նրա պետականությունը։

Խռովությունը պետք է ճնշվի, եւ եթե դրա համար անհրաժեշտ են կոշտ միջոցներ, մենք պատրաստ ենք»։

Իրաքում գազատարի պայթյnւնի հետևանքով 4 մարդ է զnhվելԱՄՆ-ը պետք է փոխի իր դիրքորոշումը և հստակ մտադրություն հայտնի Իրանի հետ խաղաղության գործարք կնքելու վերաբերյալ․ ԱրաղչիՀայաստանը ցանկանում է նստել երկու աթոռի վրա«Բավարիան» մի քանի ամսով զրկվեց առաջատարից. ակումբը հայտարարություն է տարածելԲրազիլիայի հարավում փոթորկի հետևանքով զnhվել է 3 մարդ, վիրավnրվել՝ շուրջ 60 բնակիչՄեդիայից կարծիք. Ինչո՞ւ Թուրքիան չի բացի իր սահմանը Հայաստանի հետԶելենսկին վերջին շրջանում ԵՄ երկրների հետ սկսել է խոսել այնպես, կարծես դրանք իր սեփական վասալներն են. ԶախարովաԻրանի ԶՈւ-ն խnցել է ամերիկյան թվով 58-րդ MQ-9 ԱԹՍ-ն«Գյումրին մեր քաղաքն է». Նոր սկանդալ է հասունանում Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի շուրջԱշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ»Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԵս ձեռքերս լվանում եմ. Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետոՌԴ զինուժը ոչնչացրել է ուկրաինական 275 անօդաչու թռչող սարքԳերմանիայում շուրջ 87,000 մարդ է մասնակցել երիտասարդական բողոքի ցույցերինԱռասպելացված հին պատմությունների ու գաղափարախոսությունների տարասեռ համադրությունը. «Փաստ»Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիտվայի հետ. պատմության այս օրը (Նոյեմբերի 21)Ժամանակի ընթացքում Հայաստանը դուրս կգա և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից. ի՞նչ հետևանքների է պետք սպասել. «Փաստ»«Նարեկիցս հետո հանուն մեր աղջիկների ապրեցինք». կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին Ջրականում. «Փաստ»Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»Արաղչին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ հարստացված ուրան արտահանել երկրիցՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 21-ին«Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ»Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ. «Փաստ»Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ»Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի. «Փաստ»Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ»Ռուբիոն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների պարբերական խորհրդակցություններըԱռաջին կուրսեցիների ուսման վարձը կփոխհատուցվի 100%-ով, ուսանողները կստանան նաև կեցության աջակցություն․ նոր նախագիծԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՄխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջՀզոր փոթորիկը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրազիլիայի Տուպանսիրետան քաղաքըԱդրբեջանցիները փորձում են յուրացնել նաև Սպենդիարյանի «Ալմաստ» օպերանՏեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ինԳազից մինչև գույքահարկ. սահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվենՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԱրցախցիները կարո՞ղ են ընտրել՝ անձնագրում նշվի Հայաստան, թե՞ ԱդրբեջանՎարդենյաց լեռնանցքում անձրև է տեղում․ հանրապետության բոլոր ավտոճանապարհները բաց ենՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունԼեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական 2 հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասինՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, վիրավորներից 2-ն անչափահաս ենՏրանսպորտային երթևեկության վերականգնումը Ղրիմի կամրջով կտևի մոտ 2 տարի. WSJԵրևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը առանցքային գործոն է Հարավային Կովկասի բարգավաճման համար․ ԶախարովաՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Վան»-ինԲացահայտվել է 247,100 տուփ ծխախnտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքԱզգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի փլեյ-օֆֆի և եզրափակիչ փուլի զույգերը հայտնի ենՈւկրաինացիները պետք է հասկանան, թե ինչ է թաքնված Արևմուտքի աջակցության հետևում. Պուտին
Ամենադիտված