Վերջին ժամերի դեպքերն ամենանշանակալի մարտահրավերն են դարձել Ռուսաստանի համար. Մեծ Բրիտանիայի ՊՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության կարծիքով՝ վերջին ժամերի իրադարձությունները դարձել են վերջին ժամանակների «ամենանշանակալի մարտահրավերը Ռուսաստանի համար»։
«Առաջիկա ժամերին անվտանգության ռուսական ուժերի եւ հատկապես Ազգային գվարդիայի լոյալությունը բանալի կհանդիսանա, թե ինչպես կզարգանա այս ճգնաժամը»,- նշվել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզության ծառայության հաղորդագրությունում, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ «Վագներ» խմբի ուժերը Ուկրաինայի՝ Ռուսաստանի օկուպացրած վայրերից անցել են Ռուսաստան առնվազն երկու տեղում եւ «գրեթե հաստատ» զբաղեցրել են անվտանգության կարեւոր օբյեկտներ Դոնի Ռոստովում, ներառյալ ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի շտաբը, որը ղեկավարում է ռուսական ռազմական գործողություններն Ուկրաինայում։