Ղազախստանի դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին չայցելել Ուկրաինային սահմանակից ռուսական շրջաններ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում Ղազախստանի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին «առկա անվտանգության սպառնալիքների պատճառով» չայցելել Ուկրաինային սահմանակից ռուսական շրջաններ։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է դիվանագիտական ներկայացուցչության կայքում։
Դիվանագետները կոչ են անում Ռուսաստանում բնակվող հայրենակիցներին, հիմնականում Ուկրաինային սահմանակից շրջաններում, գրանցվել Մոսկվայում Ղազախստանի դեսպանատան հյուպատոսական գրասենյակում:
Դեսպանատանը վստահեցրել են, որ ֆորսմաժորային իրավիճակների դեպքում Ղազախստանի քաղաքացիներին կտրամադրվի անհրաժեշտ ողջ օգնությունն ու աջակցությունը։
Ավելի վաղ Ռուսաստանի մի շարք շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում, սկսել էին ուժեղացնել անվտանգության միջոցառումները։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սոցցանցերում «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անունից հաղորդագրություններ և տեսանյութ է տարածվել ՌԴ պաշտպանության նախարարության կողմից իբր «Վագներ»-ի թիկունքի ճամբարներին հարված հասցնելու մասին»։ Ռազմական գերատեսչությունում ընդգծել են, որ դա ճիշտ չէ։