Մոսկվայում չեղարկել են զանգվածային միջացառումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել. Այդ կապակցությամբ քաղաքում չեղարկվել են նախապես հայտարարված զանգվածային միջոցառումները։ Այս մասին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է իր Telegram ալիքում։
«Քաղաքային բոլոր ծառայություններն աշխատում են լիարժեք, քաղաքում տեղաշարժը դժվար չէ։ Շնորհակալություն մոսկվացիներին և քաղաքի հյուրերին ըմբռնման և տեղի ունեցողի նկատմամբ հանգիստ վերաբերմունքի համար։
Ստացված տեղեկատվության հետ կապված՝ Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում՝ ուղղված անվտանգության միջոցառումների ամրապնդմանը։ Ճանապարհներին լրացուցիչ հսկողություն է մտցվել:
Հնարավոր է՝ սահմանափակվի հանրային միջոցառումների անցկացումը: Խնդրում եմ ըմբռնումով վերաբերվել ձեռնարկված միջոցառումներին»,- ասված է հայտարարության մեջ։