Երաշխավորում ենք բոլորի անվտանգությունը․ ՌԴ ՊՆ-ն դիմել է «Վագներ» գրոհային ջոկատների մարտիկներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ՊՆ-ն դիմել է Վագներ ՊՄԿ գրոհային ջոկատների մարտիկներին՝ նշելով, որ նրանք խաբեության են մատնված Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ եւ հորդորել է հրաժարվել զինված ապստամբությանը մասնակցելուց։
«Մենք դիմում ենք Վագներ ՊՄԿ գրոհային ջոկատների մարտիկներին. ձեզ խաբել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ։ Մի քանի ջոկատներից ձեր ընկերներից շատերն արդեն հասկացել են իրենց սխալը՝ խնդրելով օգնություն՝ ապահովելու իրենց մշտական տեղակայման կետեր անվտանգ վերադառնալու հնարավորությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Նախարարությունը հայտարարել է, որ իրենց դիմած բոլոր մարտիկներին ու հրամանատարներին արդեն ցուցաբերվել է անհրաժեշտ ողջ օգնությունը։
«Խնդրում ենք խոհեմություն դրսևորել և շուտափույթ կապ հաստատել ՌԴ ՊՆ կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: Մենք երաշխավորում ենք բոլորի անվտանգությունը»,- ընդգծել են ՊՆ-ում։