Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ունակությունը կարող է կոմպենսացվել ցանկությամբ, բայց ցանկությունն էլ չկա». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Որքան էլ այս փուլում տարբեր տեսակի բանակցություններ են տեղի ունենում, ու թվում է, թե այդ ֆոնին չպետք է սահմանին լարվածության աճ գրանցվի, սակայն Ադրբեջանի պարագայում այդ գործընթացը բոլորովին հակադարձ էֆեկտ է ունենում։ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանն՝ անդրադառնալով սահմանային լարվածության աճին։

«Այսինքն, Ադրբեջանը փորձում է սահմանին ճնշումներ գործադրել, որ բանակցային սեղանին էլ ավելի մեծ զիջումներ կարողանա կորզել հայկական կողմից։ Որքան էլ հայկական կողմն այս կամ այն հարցում պատրաստակամ է զիջումների գնալ, բայց Ադրբեջանը փորձում է ճնշումները մեծացնել, որպեսզի ավելի շատ կարողանա պոկել։ Ի դեպ, այստեղ տեղին չէ օգտագործել փոխզիջում բառը, քանի որ տեսանելի չէ, թե Ադրբեջանի կողմից ինչ զիջում պետք է լինի։ Մինչև այս պահը միայն հայկական կողմն է զիջումների գնում։ Բացի այդ, Ադրբեջանը երկրորդ խնդիր էլ է լուծում։ Այս սադրանքներով իր զորքերին նախապատրաստում է հաջորդ՝ էլ ավելի մեծ էսկալացիայի, որը սարերի հետևում չէ։ Ու եթե Ադրբեջանն ինչ-որ փուլում հասկանա, որ ռազմական ճանապարհով կկարողանա այս կամ այն խնդիրը լուծել, գնալու է այդ ուղղությամբ։ Հիմա այդ նախապատրաստական աշխատանքներն է իրականացնում։ Մասնավորապես, տարբեր զորատեսակների զորավարժություններ է իրականացնում, սադրանքների միջոցով նաև իր զորքերի պատրաստվածության աստիճանն է բարձրացնում։ Այսպես ասած՝ «ռեալ մինի» մարտերի մեջ է մտցնում իր ստորաբաժանումներին, ինչի արդյունքում իրենց մոտ առնվազն փորձն է ավելանում»,-ասաց ռազմական փորձագետը։

Դիտարկելով այս փուլի թիրախները՝ նա նկատեց. «Սյունիքի հանդեպ իրենց հետաքրքրությունը հայտնի է բոլորիս, այդ մասին ամենաբարձր մակարդակով են հայտարարում։ Երասխի հատվածում իրենց սադրանքների մասին խոսել իս՝ փորձագիտական դաշտում փորձում են կարծիքներ գեներացնել, թե «պայքարում են, որ Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանը ավարտին չհասնի»։ Ասում են, թե «բնապահպանական խնդիր են տեսնում և այդ պատճառով փորձում են ճնշումներ գործադրել»։ Այս փուլում իրենք արդեն գեներացնում են նման տեսակետները՝ բերելով «բնապահպանական» պատճառաբանությունը։ Հիշենք, թե Լաչինի միջանցքում նրանք ինչ քարոզչական, նախապատրաստական աշխատանքներ տարան, որից հետո արդեն գործողություններ իրականացրեցին։ Չի բացառվում, որ այս փուլում էլ, այսպես ասած, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելուց հետո ինչ-որ հարմար պահի փորձեն միջազգային հանրությանը համոզել, թե «այդ գործարանից վտանգներ են տեսնում ու այդ պատճառով են այս կամ այն գործողություններին դիմել»։Չի բացառվում, որ նման սցենարի զարգացում լինի»։

Վիտալի Մանգասարյանի դիտարկմամբ, մյուս կարևոր ուղղությունը տավուշյանն է, որի մասին այս փուլում շատ քիչ է խոսվում։ «Թվում է, թե այնտեղ ամեն ինչ ավելի հանգիստ է, ու միջադեպեր շատ չեն գրանցվում։ Մինչդեռ ֆիքսենք Հայաստանի իշխանությունների՝ քաղաքական մակարդակով արվող այն հայտարարությունները, ըստ որոնց, պատրաստ են, այսպես կոչված, անկլավները վերադարձնել ադրբեջանական կողմին։ Սա նշանակում է, որ ինչոր իմաստով իրենք ընդունում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։ Այս դեպքում չի բացառվում, որ Ադրբեջանը հարմար պահի այդ կողմից էլ փորձի գործողություններ իրականացնել և ինչ-որ դիրքեր բարելավելու պատրվակով բոլորին կասի՝ «Հայաստանն ասում էր, որ դրանք մեր տարածքներն են, լոկալ բախումներ եղան, մի քանի դիրք գրավեցինք»։ Արդյունքում կասեն նաև՝ «սա մեր սուվերեն տարածքն է, ոչ ոք մեզ ոչինչ չի կարող ասել»։

Քաղաքական մակարդակում արվող հայտարարությունները նմանօրինակ հետևանքներ ու ռիսկեր են իրենց մեջ պարունակում։Սրանից առաջ էլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում հայտարարել էր, թե «Ադրբեջանը Էյվազլիի և Չայզամիի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը», որ «Էյվազլիի և Չայզամիի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ»։ Ադրբեջանցիներն էլ ինչ-որ պահի տեղավորվեցին, փակեցին ճանապարհը, ասելով՝ «եթե մերն է՝ մերն է, մենք այդ ճանապարհի վրա ինչ ուզենք, կկառուցենք»։ Նույնն էլ հիմա Արցախում են իրականացնում՝ միջազգային հանրությանն ու բոլորին ցույց տալով, որ եթե «Հայաստանը ճանաչել է մեր տարածքային ամբողջականությունը, ապա մեր սահմանն է, կուզենք՝ անցակետ կդնենք, կուզենք՝ հյուրանոց կկառուցենք»»,-շեշտեց փորձագետը։

Վ. Մանգասարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև պաշտպանական գերատեսչության ղեկավարի հերթական այցին Ֆրանսիա՝ հաշվի առնելով թե՛ զենքի մատակարարման հնարավորության մասին տեղեկությունները, թե՛ նաև այն ֆոնը, որն առկա է ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի ու Իրանի հետ հարաբերությունների համատեքստում։ «Միանշանակ է, որ մենք բոլոր երկրների հետ պետք է աշխատենք, որ մեր ռազմական կարողությունները կարողանանք բարելավել։ Այլ հարց է, թե վերջնարդյունքում ինչ ենք ունենալու։ Մինչ այս պահը դեռևս տեղեկություններ չկան, թե ինչ հստակ քայլեր են իրականացվում, ինչ զինատեսակներ են մատակարարվելու կամ մատակարարվում հատկապես այն ֆոնին, երբ թե՛ Ֆրանսիան, թե՛ հավաքական Արևմուտքն ուկրաինական պատերազմի ֆոնին հնարավորինս փորձում են աջակցել զենք-զինամթերքի հարցում։ Ես թերահավատ եմ, որ այս փուլում ինչ-որ լուրջ հաջողություններ կարող ենք գրանցել։ Համենայն դեպս, փորձի փոխանակման տեսանկյունից բոլոր երկրների հետ պետք է աշխատել։

Պետք է աշխատել նաև Իրանի հետ, այն էլ՝ հնարավորինս արդյունավետ, քանի որ աշխարհագրական տեսանկյունից մեզ ավելի մոտ է, և Իրանի հետ հարաբերությունները պետք է կարողանանք էլ ավելի բարձր մակարդակի հասցնել։ ՌԴ-ի հետ հարաբերությունների համատեքստում արևմտյան երկրների հետ աշխատանքը չպետք է «կամ-կամ»-ի տրամաբանությամբ լինի։ «Կամ-կամ»-ի տրամաբանությունը մեզ համար այս փուլում բավականին վտանգավոր է։ Պետք է փորձել «և-և»-ի քաղաքականություն որդեգրել։ Որքան էլ տարբեր շրջանակներ ասեն, որ դա անհնար է, այդպես չէ, ճիշտ դիվանագիտության պարագայում անհնարին ոչինչ չկա։ Մեր գործընկերներին մեր շահերից բխող իրավիճակները պետք է բացատրել, պետք է ցույց տալ, որ անհրաժեշտ քայլերը ոչ թե աշխարհաքաղաքական կենտրոնների, այլ մեր շահերից են բխում։ Իսկ եթե չի ստացվում բացատրել մեր գործընկերներին, կրկին իշխանության վատ աշխատանքի արդյունքն է, քանի որ ճիշտ աշխատանքի դեպքում դա միանշանակ հնարավոր սցենար է»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Նա հավելեց՝ մեր բնական ու ռազմավարական դաշնակիցներն էլ խնդիրներ ունեն։ «Ամեն դեպքում, պետք է կարողանալ ճկունություն ցուցաբերել, բոլորի հետ էլ արդյունավետ աշխատել։ Եթե պետք է ելնենք այն կանխավարկածից, որ հնարավոր չէ, պայմանական, Ֆրանսիայի, ՌԴ-ի, Իրանի ու Չինաստանի հետ միաժամանակ աշխատել ու նրանցից երկուսի միջև պետք է ընտրություն կատարել, պարզ է, որ մյուս երկուսին լարելու ենք մեր դեմ, ինչն առնվազն այս փուլում մեր շահերից չի բխում։ Ճկունություն պետք է ցուցաբերել, որ մեր առջև դրված խնդիրը լուծենք։ Իսկ մեր առջև դրված է մեր ռազմական կարողությունները հնարավորինս բարելավելու խնդիրը։ Դա կանենք ՌԴ-ի, Չինաստանի, թե Ֆրանսիայի օգնությամբ, ամեն դեպքում հնարավորինս պետք է անել այնպես, որ հետևանքներ չունենանք։

Առհասարակ, ցանկացած բարդ խնդիր լուծելու համար երկու կարևոր հատկություն՝ ունակություն ու ցանկություն պետք է ունենալ։ Եթե խոսենք թե՛ մեր դիվանագիտական, թե՛ ընդհանուր պետական կառավարման համակարգի մասին, ապա դժվար է, մեղմ ասած, բարձր գնահատել դրանք։ Մինչդեռ ունակությունը կարող է կոմպենսացվել ցանկությամբ, բայց ցանկությունն էլ չկա։ Առաջնային խնդիրներ ձևակերպելու ու դրանք լուծելու ցանկություն չկա, «բորդյուրի» և փողոցների ասֆալտապատման խնդիրներ են լուծում, մինչդեռ բարդ խնդիրներ ունենք։ Եթե ունակություն ու ցանկություն չկա, սովորաբար հայտնվում են այն իրավիճակում, որում այսօր հայտնվել ենք մենք»,-եզրափակեց Մանգասարյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սարի թաղ-Սարալանջ ճանապարհին բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ըՔրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է Մել Գիբսոնը թողարկել է «Քրիստոսի հարությունը» ֆիլմի առաջին կադրը ԱՄՆ-ը լավ շանսեր ունի Իրանի հետ միջուկային հարցով ժամանակավոր համաձայնության հասնելու համար. Մարկո ՌուբիոՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենաՌուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՊեսկովՍիրուշոն և Սյուզան Մարգարյանը նոր լուսանկարներ են հրապարակել Երևան քաղաքի քրեական nստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՍպերցյանն ակնարկել է «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին Վայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետՇաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnh Քրեական ոստիկանները հայտնաբերել են մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա․ կան ձերբակալվածներԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026-ի զեկույցը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի եկեղեցիների nչնչաgnւմը Սերբիայի նախագահը կարող է հրաժարական տալ Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ԴանիելյանՄեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ Վրաերթ-վթար՝ Երևանում․ 2 վիրավոր կա Ռուսական գազի գինը ՀՀ-ի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-իցԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցումԻրականացվել է Սևանի կողակի բնական պաշարների վերականգնման ծրագիր․ ՇՄ նախարարՈւկրաինայի զինուժը հարվածել է ՌԴ-ին․ զոhեր կան Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Քամյու կոնյակ Փաշինյանն անցել է բացահայտ սպառնալիքներիԴատարանը կալանավորել է օրեր առաջ մաhացած hղի կնnջը տեղափոխող ամուսնունՀայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Տասնյակ հասցեներում մայիսի 26/27-ին ջուր չի լինելու «Հայաստան. արդյո՞ք Փաշինյանի ռուսամետ մրցակիցները կզրկվեն ընտրություններին մասնակցությունից» «Գործը արվա՞ծ է. Հիմնական վախը Ռուսաստանի հայերից է. Փաշինյանը խելացի հնարք է գործել» Եվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Հարյուրավոր հասցեներում մայիսի 25-ին, 26-ին, 27-ին և 29-ին գազ չի լինի«Եթե չմասնակցեինք, նորից ժողովրդին տանելու էին թրքացման»․ Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները կոտայքցիների հետ հանդիպմանը Ծնվել է ռուսաստանցի հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը․ պատմության այս օրը (25 մայիս)ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը 1 զոհ 3 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհինՌուբլին էժանացավԱյսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Ռուբիոն նշել է Իրանի հետ բանակցություններում զգալի առաջընթացի մասին Նոր Նորքում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել ենՇահեն Մարտիրոսյանը եզրափակչում 40 վայրկյանում հաղթել է թուրք ըմբիշին և դարձել Եվրոպայի Մ-15 չեմպիոն Պակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվելՆեթանյահուն Սպիտակ տան մոտ տեղի ունեցած վերջին հրաձգությունը Թրամփի դեմ «մահափորձ» է անվանելԻրանը հերքել է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ համաձայնագրի բովանդակության մասին Axios-ի տեղեկությունըԵս Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ․ Թրամփ Պառակտում՝ Թուրքիայի քեմալականների միջև. երկու կողմերի միջև բախnւմներ են տեղի ունենում Ի՞նչ տուգանք է նախատեսվում անտոմս երթևեկելու համար Մի շարք երկրներ դատապարտում են ՌԴ-ի կողմից Կիևի վրա բալիստիկ hրթիռային hարձակումը
Ամենադիտված