Ուկրաինական զորքերն իրենց ուժերի մեծ մասը հակահարձակման մեջ դեռևս չեն ներգրավել. ԶՈՒ ցամաքային զորքերի ղեկավար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինական զորքերը շարունակվող հակահարձակման մեջ իրենց ուժերի մեծ մասը դեռևս չեն ներգրավել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ղեկավար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին։
«Ուզում եմ ասել, որ մեր հիմնական ուժերը դեռ չեն մասնակցել մարտերին, և այժմ մենք փնտրում ենք, շոշափում ենք հակառակորդի պաշտպանության թուլությունները։ Ամեն ինչ դեռ առջևում է»,- ասել է գերագույն գլխավոր հրամանատարը։
Նրա խոսքով՝ «բոլորն ուզում են ակնթարթորեն և անհապաղ մեծ հաղթանակի հասնել», բայց պետք է պատրաստ լինել, որ դա որոշ ժամանակ կպահանջի, քանի որ յուրաքանչյուրի կողմի վրա կենտրոնացված են շատ ուժեր, շատ տեխնիկա և արհեստական խոչընդոտներ։
«Մենք չպետք է թերագնահատենք թշնամուն։ Հակառակորդը կանխատեսել և շարունակում է կանխատեսել մեր տեղաշարժերի ամենավտանգավոր ուղղությունները և այնտեղ կառուցում է ամուր պաշտպանություն, որը բավականին դժվար է ճեղքել»,- ընդգծել է Սիրսկին։