Թուրքիայի Մալաթիա նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Մալաթիա նահանգում 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչությունը (AFAD):
Նախարարության Twitter-ում հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 20.05-ին Դողանշեհիրի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։