Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Արմավիրում ավտովթարից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել, կա վիրավոր․ Shamshyan.com

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզում, հունիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժին, և հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում վիրավորին, Արմավիրի մարզի ոստիկանները պարզել են նրա ինքնությունը, ով Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Իգոր Բ․-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 22։50-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Վահրամ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է թիվ 18 հասցեի դիմաց կայանված, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Սուրեն Ա.-ին պատկանող Ford մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո Վահրամ Մ.-ի և Սուրեն Ա․-ի միջև առաջացել է վիճաբանություն, որին միացել են նաև Իգոր Բ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 40-ամյա Կյուրեղ Գ․-ն, 41-ամյա Հայկ Խ․-ն և 34-ամյա Ռաֆիկ Ա․-ն։ Վերջինս եղել է իր կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, ինչպես նաև Վահրամ Մ.-ի որդին՝ 22-ամյա Սամվել Մ.-ն։

Վերջիններիս միջև սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ, ըստ ստացված օպերատիվ տվյալների՝ Վահրամ Մ․-ն իր մոտ եղած պտուտակահանով անկանոն շարժումներ կատարելու ընթացքում հարվածել է Իգոր Բ․-ին, պատճառելով մարմնական վնասվածք։

Քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են պտուտակահանը, իսկ ավտոմեքենաներն էլ քննիչի հանձնարարականով են տեղափոխվել Ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով՝ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի հանգամանքները պարզվում են, ինչպես նաև՝ արդյո՞ք կռվին այլ մասնակիցներ եղել են, թե՞ ոչ։

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթՄիսիսիպի գետում չորաբեռնատար նավը բախվել է զբոսանավին․ ավելի քան 30 մարդ հոսպիտալացվել էԳնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Կարմիր բանակը գրավել է Օմսկը, ադմիրալ Կոլչակի բանակը ջախջախվել է. պատմության այս օրը (Նոյեմբերի 14)Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 14-ինԱյս ռեժիմի թիրախnւմ մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»Պոչետինոն գլխավորել է «Մանչեթեր Յունայթեդը»«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»«Հրապարակ»․ Խաղողագործներին փող չեն տալիս. նախորդ տարիներին գոնե գումարի կեսը տալիս էին անմիջապեսԱՄՆ-ում մոտ 400 ինքնաթիռ մնացել է օդում՝ սպասելով վայրէջքի«Հրապարակ»․ Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին` ոչՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են«Ժողովուրդ». Չգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԴոնալդ Թրամփը, Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը առաջին համատեղ հանդիպումը կանցկացնեն Չինաստանում2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան«Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում. ինչո՞ւ են հանել ցուցանակըԻրանի ԶՈւ հայտնել է Հորմուզի նեղուցում լցանավի՝ ականի վրա պшյթելու մասին«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներ«Հրապարակ»․ Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Հաղթանակը կայանում է նրանում, որ ապահովվի, որ Իրանը երբեք այս կամ այն կերպ միջnւկային զինшմթերք չունենա․ ՌուբիոԱմեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնածՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելԴաշնության խորհրդում պարզաբանել են, թե ինչպես կարող է Հայաստանը վերականգնել ձայնի իրավունքը ՀԱՊԿ-ումՍպանված 29-ամյա տղայի վերջին խոսքերը․ ինչ է պատմում եղբայրըՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին
Ամենադիտված