Թուրքական Baykar-ը նախատեսում է Ուկրաինայում մարտական անօդաչուների արտադրությունն սկսել 2025 թվականին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Baykar ընկերությունը նախատեսում է 2025 թվականին Ուկրաինայում սկսել Bayraktar TB2 եւ Bayraktar Akinci մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, հայտարարել է գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը, հայտնում է Yeni Akit-ը։
«Avia Ventures-ի՝ Baykar-ի (Ուկրաինա) տեղական ստորաբաժանման շինարարությունն ընթանում է ըստ ծրագրի, ձեռնարկության բացումը նախատեսված է 2025 թվականին»,- ասել է Բայրաքթարը։
Նա նաեւ հայտարարել է, որ «նախապատրաստական աշխատանքների հիմնական մասն արդեն ընթանում է»։ Նախատեսվում է նաեւ, որ գործարանը կէլեկտրիֆիկացվի հուլիսին:
Անցյալ տարվա օգոստոսին հայտնի դարձավ Ուկրաինայում թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցման մեկնարկի մասին։