«Տիտանիկը» տեսնելու մեկնած սուզանավում բոլոր ուղևորները, ըստ նախնական տվյալների, մահացել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱտլանտյան օվկիանոսում անհետացած Titan սուզանավում թթվածինը սպառվել է․ հայտնում է Sky News-ը։
Ըստ աղբյուրի՝ ամենայն հավանականությամբ, բոլոր ուղեւորներն արդեն մահացած են։ Օդի քանակը կախված է նավի վրա գտնվող մարդկանց ակտիվությունից և նրանց էներգիայի սպառումից: Անհնար է միանշանակ որոշել, թե արդյոք կան ողջ մնացածներ։ Սուզանավի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Նավի ճակատագիրը դեռ անհայտ է։
Հիշեցնենք, որ «Տիտան» սուզանավը զբոսաշրջային նպատակով գնացել էր «Տիտանիկի» բեկորները տեսնելու։ Արշավախմբի հետ հունիսի 18-ին՝ սուզման մեկնարկից 1 ժամ 45 րոպե անց կապը կորել էր։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են ԱՄՆ-ի և Կանադայի առափնյա ծառայությունները, ինչպես նաև մասնավոր նավեր։
Titan նավի վրա եղել են բրիտանացի միլիարդատեր Համիշ Հարդինգը, պակիստանցի գործարար Շահզադա Դավուդը և նրա որդին՝ ֆրանսիացի օվկիանոսագետ Փոլ-Անրի Նարջեոլը, OceanGate-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Սթոքթոն Ռաշը: