Փարիզում պայթյունի հետեւանքով 37 մարդ վիրավորվել է, երկուսն անհետ կորել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ 37 մարդ վիրավորվել է նախօրեին Փարիզի V շրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հայտնում է BFM TV-ն։
Նախարարը հայտնել է, որ 4 հոգու վիճակը ծայրահեղ ծանր է։
Սա դեռ նախնական գնահատական է, քանի որ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ներկայումս փլատակների տակ երկու անհետ կորածների համար ակտիվ որոնողական աշխատանքներ են իրականացվում։
Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետեւանքով, հայտնում է Liberation թերթը։