Էրդողանը կոչ է արել ընդունել Թուրքիայի սահմանադրության նոր խմբագրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 28-րդ գումարման խորհրդարանում կառավարող «Արդարություն եւ զարգացում» խմբակցության առաջին նիստի ընթացքում ունեցած ելույթում հայտարարել է, որ Թուրքիայի հետագա զարգացման կարեւոր խթան կդառնա երկրի նոր խմբագրմամբ սահմանադրության ընդունումը, տեղեկացրել է «Անադոլուն»։
«Թուրքիայի հարյուրամյակը» հայեցակարգը չի կարող իրականացվել այն սահմանադրության հիման վրա, որը ստեղծվել եւ ընդունվել է ռազմական հեղաշրջման արդյունքներով»,- ընդգծել է նախագահը։
Նա առաջարկել է հիմնական օրենքի խմբագրված տարբերակում ամրագրել մուսուլման կանանց գլխաշոր կրելու իրավունքը։
Էրդողանը ընդդիմախոսներին կոչ է արել աջակցել նոր սահմանադրության աշխատանքին։