Բայրամովը Օսմանիի հետ քննարկել է «հետկոնֆլիկտային ջանքերը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ «քննարկել է հետկոնֆլիկտային ջանքերը»։ Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի Twitter-ում:
«Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիին և քննարկել երկկողմ համագործակցության հեռանկարները, ԵԱՀԿ-ում տիրող իրավիճակը և հետհակամարտային ջանքերը»,- ասվում է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ Բայրամովը գտնվում է Լոնդոնում՝ մասնակցելու Ուկրաինային նվիրված համաժողովին։