Վրաստանը կատարել է ԵՄ-ին անդամակցության 12 հանձնարարականներից երեքը. Եվրահանձնաժողով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրահանձնաժողովը ներկայացրել է բանավոր զեկույց, որի համաձայն՝ Վրաստանը կատարել է Եվրամիության անդամակցությանն անհրաժեշտ 12 հանձնարարականներից միայն երեքը, վկայում են «Ազատություն» ռադիոյի վրացական ծառայության նախնական տվյալները։
Տեղեկացվել է, որ Եվրահանձնաժողովի զեկույցը Վրաստանի կողմից 12 հանձնարարականների կատարման մասին, որը լսվելու է այս շաբաթ, ներառելու է հետեւյալ ասպեկտները.
Լիովին կատարվել են 12 հանձնարարականներից երեքը,
Վրաստանը պետք է հատուկ ուշադրություն հատկացնի քաղաքական ապաբեւեռացմանը, դատական բարեփոխումներին, ապաօլիգարխացմանը եւ ԶԼՄ-ների ազատությանը։
Հունիսի 21-ին նոր գնահատականը սկզբում կներկայացվի Բրյուսելում ԵՄ անդամ երկրների դեսպաններին, իսկ հետո այն կքննարկեն ԵՄ երկրների եվրոպական գործերի նախարարները Ստոկհոլմում ԵՄ Խորհրդի նիստում։
Զեկույցներն ընթերցվելու են դռնփակ։