Ուկրաինայում պատերազմը կարող է դեռ երկար շարունակվել. Գերմանիայի կանցլեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի բացառել, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը կարող է երկար շարունակվել։ «Մենք պատրաստվում ենք դրան և դրա հիման վրա ճշգրտում ենք մեր քաղաքականությունը»,- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ մամուլի ասուլիսում ասել է նա ՝ հավելելով, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
Իր հերթին ՆԱՏՕ-ի ղեկավարն ասել է, որ դաշինքի՝ հուլիսին նախատեսված գագաթնաժողովը կարող է Ուկրաինային մոտեցնել կազմակերպությանն անդամակցելուն։ Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ որքան շատ տարածքներ կարողանան ազատել ուկրաինացիները օկուպացիայից հակահարձակման ժամանակ, այնքան ավելի ամուր կլինեն նրանց դիրքերը բանակցությունների սեղանի շուրջ։ Նա նաև ընդգծել է, որ արդար խաղաղությունը չի կարող նշանակել հակամարտության սառեցում, գրում է Deutsche Welle-ն։