Չինաստանը աշխարհում ամենահզոր ջրածնային լոկոմոտիվն է ստեղծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանում առաջին ջրածնային լոկոմոտիվը, որ վերասարքավորվել է ներքին այրման շարժիչից, շահագործման է հանձնվել հինգշաբթի Շանսի նահանգի Դատուն քաղաքում, տեղեկացնում է CGTN-ը։
Չինական CRRC կորպորացիան՝ երկաթուղային տրանսպորտային միջոցների և սարքավորումների երկրի խոշորագույն արտադրողը, հայտարարել է, որ Ningdong լոկոմոտիվը ներկայումս ջրածնով աշխատող աշխարհի ամենահզոր լոկոմոտիվն է։
Ըստ CRRC Դատունի դուստր ձեռնարկության նախագահի, լոկոմոտիվը առավելագույնը 270 կգ ջրածնի պաշար ունի։ Այն կարող է անընդմեջ 190 ժամ աշխատել։