Խարթումը ենթարկվել է օդային հարվածի. զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ երեխաներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍուդանի առողջապահության մարմինները տեղեկացրել են, որ 17 մարդ, ներառյալ հինգ երեխա, սպանվել է շաբաթ օրը հարավային Խարթումին հասցված օդային հարվածի հետեւանքով, փոխանցել է Reuters-ը։
«Յարմուկ շրջանը ենթարկվել է օդային հարվածի, նախնական տվյալներով՝ զոհվել է 17 մարդ, այդ թվում հինգ երեխա, ավերվել է 25 տուն»,- նշվել է Սուդանի մայրաքաղաքի առողջապահական վարչության հաղորդագրության ֆեյսբուքյան էջում։
Մահասփյուռ մարտերը երկրում սկսվել են ապրիլի կեսին, երբ բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը եւ նրա նախկին տեղակալ Մոհամեդ Համդան Դագլոն՝ արագ արձագանքման ուժերի հրամանատարը, միմյանց դեմ են դուրս եկել։
Մարտական գործողություններն ընդգրկել են Խարթումը եւ Դարֆուր արեւմտյան շրջանը, որոնց հետեւանքով զոհվել է մոտ 1 800 մարդ։
Մոտ երկու մլն մարդ ստիպված հեռացել է տներից, 476 000 մարդ ապաստան է գտել հարեւան երկրներում, տեղեկացրել է Միավորված Ազգերի Կազմակերպությունը։