Կուրսկի նահանգապետը տեղեկացրել է Սալնոյե գյուղի հրետակոծման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Կուրսկի մարզի Խոմուտովյան շրջանում Ուկրաինայի կողմից հրետակոծվել է Սալնոյե գյուղը, եղել է հինգ գրոհ։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։
«Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վնասվել են երկու բնակելի տուն եւ երկու օժանդակ կառույց։ Խափանվել է նաեւ էլեկտրամատակարարումը։ Վերականգնումը կսկսվի անմիջապես, հենց որ իրավիճակը թույլ տա»,- նշել է Ստարովոյտը։