Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Կլուբնիկ-կոտլետ»-ը ամենևին էլ «բանակի համար ամեն ինչ անել» չէ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանի մանիպուլ յատիվ հայտարարություններին ու «հեքիաթասացություններին» անդրադառնալը միգուցե անշնորհակալ ու արդեն նաև ձանձրալի զբաղմունք է: Գուցե ոմանք համարեն նաև նրա կողմից արհեստականորեն հրապարակ նետվող օրակարգի սպասարկում: Բայց, այդուամենայնիվ, չի կարելի դրանք անուշադրության մատնել: Կոնկրետ բանակի մասին Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, թե միգուցե իր և իր թիմի ամենամեծ սխալն այն է եղել, որ վստահել են բանակին: Ապա մի սրտաճմլիկ հեքիաթ պատմեց, թե ինչպես է ինքն աշխատասենյակից վռնդել ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի, որը բանակային մի հրամանատարի վրա կասկած նետող բաներ է պատմել Փաշինյանին:

Պատկերացնո՞ւմ եք, տասնամյակներով պատի տակի բամբասանքներ տիրաժավորած, ստահոդ լուրեր հորինած ու տարածած Փաշինյանը... իր աշխատասենյակից «լարել» է բանսարկու պաշտոնյային: Երևի սելֆիի ձողիկով է քշել նրան: Ապա հայտարարեց, թե՝ բանակին լիարժեք վստահել է, բանակի համար ամեն ինչ արել է, չի եղել մի բան, որ բանակն ասի՝ պետք է, իսկ իր գլխավորած կառավարությունը դրա համար միջոցներ խնայի: Սա ասում է գլխավոր պատասխանատուն այն իրողության, որ առնվազն 15 զինծառայող, զորանոցի փոխարեն, գիշերելիս է եղել ինչ-որ կիսահարմարեցված լքված տան մեջ, որտեղ էլ ողջ-ողջ այրվեցին այդ տղաները:

Նրանց մահը ուղիղ գծով Նիկոլ Փաշինյանի «վզին» է (եթե խիղճ ունենար, կնշեինք՝ խղճին): Բայց դա միայն մեկ օրինակ է, մինչդեռ օրինակները, փաստերն ու հակափաստարկները բազմաթիվ են: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները կարծում են, թե բանակը ցուցադրաբար, իրենց իսկ գովազդվելու համար «կլուբնիկ-կոտլետով» կերակրելը «բանակի համար ամեն ինչ անել է»: Իսկ այն, որ արդիական ՀՕՊ համակարգերի գնումները շարունակելու (քավ լիցի, «նախկինները» դրա համար անհրաժեշտ ֆինանսական բազան ապահովել էին ու պայմանավորվածություններն էլ կային) և պաշտպանական համակարգն այդպիսով ամբողջացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը Սու-30 ինքնաթիռներ գնեց, այն էլ, ինչպես ինքն է հայտարարել, առանց մարտական հրթիռների, ընդհանրապես խայտառակություն է, եթե չասվի՝ վնասարարություն:

Ինչի՞ համար էին այդ գերթանկարժեք ու մարտական առումով, փաստորեն, անպետք օդանավերը: Երևի միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը իրականացնի իր մանկության երազանքն ու ինքնալուսանկար անի Սու-30-ի օդաչուական խցիկում նստած: Սա նույնպես ընդամենը 1 օրինակ է բազմաթիվ մեծ ու փոքր փաստերի շարանում: Հիմա՝ հիմնականը: Վստահության մասին: Այո, Հայոց բանակը եղել է մեր պետականության վերակերտման ընթացքում ձևավորված այն ինստիտուտը, այն կառույցը, որի նկատմամբ հասարակության վստահությունն ամենից բարձրն է եղել: Մինչդեռ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հիմա նաև՝ իր գլխավորած իշխանական թիմը մշտապես ու սիստեմավորված զբաղվել են բանակի՝ որպես պետական կառույցի վարկաբեկմամբ և պիտակավորմամբ:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալուց հետո ոչ միայն չի վստահել, այլև մինչև հիմա, այո, անգամ նաև հիմա չի վստահում Հայոց բանակին: Ու դա այնքան ակնհայտ է, որ հավել յալ ապացուցման կարիք էլ չի զգացվում: Նայեք պարզ մի բան. քանի՞ միլիարդի պարգևավճարներ են բաշխվել Նիկոլ Փաշինյանի միակ հենարան իրավապաշտպաններին ու քպական պաշտոնյաներին, և որքա՞ն է կազմում պայմանագրային շարքային զինծառայողի աշխատավարձը: Ի՞նչ հանդերձավորում ունեն և ժամանակակից մարտական գործողությունների համար անհրաժեշտ ի՞նչ պարագաներից են զուրկ մեր զինվորականները: Բանակը 2018 թվականից սկսած շարունակաբար ու կանխամտածված կազմաքանդվել է: Ու այդ քանդարարությունն սկսվել է այն դրվագից, երբ հանուն իր «հեղափոխության», ինչ-ինչ խառնակչական մղումներով, ցույցերի մեջ ներքաշվեցին, ի դեպ, բանակում բոլորից բարձր վարձատրվող «խաղաղապահները», ինչի համար, նկատենք, ոչ մեկը պատասխանատվություն չկրեց:

Իշխանության գալուն պես հստակ թիրախավորված վարկաբեկիչ արշավ իրականացվեց մի ամբողջ շարք ռազմական գործիչների, զինվորականների դեմ՝ Յուրի Խաչատուրով, Միքայել Հարությունյան, Մանվել Գրիգորյան... Քրեական հետապնդումներ իրականացվեցին: Ավելին, Նիկոլ Փաշինյանի «կապրիզներով» կոնկրետ Արցախում մի քանի անգամ փոփոխվեցին ԼՂՀ ՊԲ հրամանատարները, նմանապես՝ զինվորական խոշոր ստորաբաժանումների ղեկավարների անընդհատ փոփոխություններ եղան, ինչը չէր կարող չանդրադառնալ թե՛ ընդհանուր կարգապահության, թե՛ մարտական ծառայության որակների վրա: Դա վստահությո՞ւն է: Ավելին, անգամ «զեմլ յակային» մոտեցումներով իր իսկ ձևավորած բանակի ղեկավարման հիմնական կառույցներից մեկի՝ Գլխավոր շտաբի դեպքում տեսանք, թե «վստահության» ինչ մակարդակ կա: ԳՇ այն ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ավելի քան չորս տասնյակ գեներալներ ու հրամանատարներ հանդես եկան Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականի պահանջով: Վստահությո՞ւն:

Այս պահին, շատ-շատերի համոզմամբ, հանիրավի մեղադրանքներով կալանավորված է, գործնականում քաղաքական բանտարկյալ է Հայոց բանակի ամենից հեղինակավոր հրամանատարներից մեկը՝ Գրիգորի Խաչատուրովը՝ Յուրի Խաչատուրովի որդին: Շարքը երկար է, տրամաբանություն ու տեսածն ընկալելու կարողություն ունեցող ցանկացած մեկին՝ քաջածանոթ: ...Նիկոլ Փաշինյանը նախօրեին նաև սրտնեղեց, թե «ստացվում է, որ մեր զինվորներին ես եմ սպանել...»: Իր կարծիքով, իրեն քննադատողներին (մեղմ ասած) ծաղրելով հակադարձում է: Ո՛չ, չի ստացվում, այլ այդպես է: Զինվորներին, այո, ազերի թուրքն է սպանել, թուրքի վարձած ահաբեկիչն է սպանել: Ու ոչ ոք չի էլ ասում՝ Նիկոլն անձամբ զենքը ձեռքին սպանել է: Սպանել ասելով՝ նկատի է առնվում, որ հենց նա է մեր զինվորներին մահվան տարել, հենց նա չի կանխել պատերազմն ի սկզբանե, մի քանի օր հետո, տասն օր հետո... Ու այդպես շարունակ: Ի վերջո, ո՞վ է հայտարարել, թե «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի»:

Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Այնպես որ, այո, մեր բանակի ահռելի ու ծանր կորուստների համար առաջին պատասխանատուն ու հիմնական մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է: Եվ մի բան էլ: Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, թե ընդդիմությունը «հակառակորդի թեզերն է տարածում»: Մի հատ հայելու մեջ նայե՛ք: Ամբողջ թիմով: Եթե Հայաստանում կա որևէ մեկը ու որևէ խումբ, որը հակառակո... թշնամո՛ւ թեզերն է տարածում, ավելին՝ իրագործում, ապա դա ամենաուղիղ իմաստով Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն են: Օրինակ՝ փաստն ակնհայտ է, այսօր միայն Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն ու Ալիևը և Էրդողանն են հայտարարում, թե՝ Արցախը ադրբեջանական է: Ու սա էլ այնքան բացահայտ ու ակնհայտ է, որ հավելյալ ապացուցման կարիք չկա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԵվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցելՆավթը կտրուկ էժանանում է. Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 110 դոլարիցԽոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնումՀայաստանում միջին աշխատավարձն աճել է 5,6%-ով՝ հասնելով 312 հազար դրամի․ ՖիննախՂազախստանում ձերբակալվել է էքuտրեմիստական խումբ ստեղծելու մեջ կասկածվող 10 անձՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՖինլանդիան սկսում է իրականացնել միջուկային զսպման նախաձեռնությունըՆրանք ոչնչի չեն կարողանա հասնել․ Իրանը նախագահը սպառնալիքների մասինՌուսաստանը պաշտոնապես դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի Խnշտանգումների դեմ կոնվենցիայից2026 թվականին կենսաթոշակների բարձրացումը հիմնավորվել է բյուջետային եկամուտների աճով և պահուստների օգտագործմամբ. նախարարԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԱրմավիրում 24 ժամ ջուր չի լինիԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. ԶախարովաԱրթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա ԳրիգորյանԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումՆրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասինՌԴ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը. ՊեսկովՃամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանովԾանոթ ու միարժամանակ անհայտ … Բավարական իլյումինատներԱՄՆ-ն և Իսրայելը ծրագրում են ավելի կործանարար հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո․ FTԹեհրանի հետ զինադադարը «ժամանակի կորուստ» էր․ Թրամփ«Փաշինյանը ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվ է նվիրել Ադրբեջանին»Եթե ցանկանում եք, որ Ուկրաինան չhարվածի ՌԴ նավթավերամշակման գործարաններին, ապա ՌԴ-ն չպետք է hարվածի մեր էներգետիկ համակարգին. Զելենսկի«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ կգործենՊաշտոնատար անձը քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2,000 դոլար կաշառք. ՀԿԿՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան
Ամենադիտված