Թուրքիայում նոր խոշոր նավթահանք է հայտնաբերվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆախնական հետախուզություն է սկսվել Կատո լեռան տարածքում։ Նավթի որակը կարելի է համեմատել արաբական նավթի հետ, գրում է Sabah-ը։
Թուրքիայի հարավ-արևելքում՝ Իրաքի հետ սահմանի մոտ, նավթի նոր հանքավայր է հայտնաբերվել, որի ներուժը կարող է հինգ անգամ գերազանցել երկրի ամենամեծ հանքավայրի՝ Գաբարի պաշարները, գրում է Sabah թերթը։
Հրապարակման համաձայն՝ Շիրնաք և Հաքքարի նահանգների միջև գտնվող Կաթո լեռան տարածքում նախնական հետախուզումն արդեն սկսվել է։
Ըստ Sabah-ի՝ հայտնաբերված նավթի որակը կարող է համեմատվել արաբական նավթի հետ, այսինքն՝ ամենաթանկն աշխարհում և նվազագույն աղտոտվածությամբ։
Մայիսի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Գաբարի լեռնաշղթայի մոտ նավթի հանքավայրի հայտնաբերման մասին, որի հզորությունը կազմում է օրական մոտ 100 հազար բարել։
Նրա պահուստների արժեքը գնահատվում է մոտ 70 մլրդ դոլար։