Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ՄԻՊ-ը այցելել է Երասխ բնակավայր՝ տեսնելու ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 15-ին այցելել է Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքի Երասխ բնակավայր հունիսի 13-14-ին ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները հաստատող փաստեր և ապացույցներ տեղում հավաքագրելու, բնակիչներին հանդիպելու և մտահոգող խնդիրներին ծանոթանալու համար։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին կանգառը Երասխում նոր կառուցվող մետալուրգիական գործարանի տարածքն էր, որտեղ Պաշտպանը հանդիպել ու առանձնազրույց է ունեցել գործարանի տնօրինության ու շինարարական աշխատանքներում ներգրավված Հայաստանի և Հնդկաստանի քաղաքացիների հետ։

Գործարանում աշխատում են շուրջ 130 հայ և 70 հնդիկ։ Նրանք Պաշտպանին մանրամասն տեղեկություններ են հայտնել այն մասին, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները հունիսի 13-ի երեկոյան մեկուկես ժամից ավելի ինտենսիվ կրակ բացել գործարանի վրա։ Այդ ժամանակ գործարանի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթացել, սակայն կրակոցների պատճառով աշխատանքները ստիպված դադարեցվել են։ Կրակոցների հետևանքով վնասվել են գործարանի նոր կառուցված սյուները, պատերը, պարիսպը, վարչական շենքը, ինչպես նաև շինարարական աշխատանքներին ներգրավված տեխնիկաները։ Աշխատակիցները հայտնել են, որ այդ օրը կրակոցներն արձակվել են տարբեր տրամաչափի զենքերից, կրակահերթերը եղել են նպատակային և թիրախավորված։

Նրանք Պաշտպանին պատմել են նաև, որ հաջորդ օրը՝ հունիսի 14-ի առավոտյան, գործարանի ակտիվ շինարարական աշխատանքները վերսկսվել են։ Մինչդեռ, ժամը 11։00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կրկին կրակոցներ են արձակել աշխատանք իրականացնողների ու տեխնիկայի վրա։ Ընդ որում, մարդիկ նշել են, որ կրակոցները եղել են կոնկրետ տեսակի դիպուկահար հրացաններից, քանի որ դրանք առավել թիրախավորված ու վնասաբեր են եղել։ Հենց այդ կրակոցների պատճառով բեկորային վիրավորում է ստացել գործարանի շինարարության վրա աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի։ Աշխատողները նշել են, որ հազիվ են կարողացել վիրավորում ստացածներին դուրս բերել տարածքից, քանի որ ադրբեջանական զինվորները կրակոցներ են արձակել ինչպես վիրավորներին տեղափոխող, այնպես էլ կրակոցներից թաքնվող մյուս աշխատողների հետևից։

Հիշյալ իրավիճակը քաղաքացիական օբյեկտների ու քաղաքացիական անձանց ակնհայտ և ուղղակի թիրախավորում է, ինչը կոպտորեն խախտում է ժամանակակից աշխարհում ընդունված իրավական չափանիշներն ու սկզբունքները, այդ թվում` միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները։

Տնօրինությունն ու աշխատողները գործարանի տարածքում շրջայցի ընթացքում ներկայացրել են կրակոցների հետևանքները, գործարանի կրած վնասներն ու բազմաթիվ այլ մանրամասներ։

Պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի պատճառով խախտվում է գործարարների՝ միջազգայնորեն երաշխավորված և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքը։ Լրջորեն վտանգվում են հարյուրավոր քաղաքացիների աշխատանքային իրավունքները։

Այնուհետև Պաշտպանը հանդիպել է Երասխի բնակիչների հետ: Նրանք պատմել են, որ հունիսի 13-ին և 14-ին ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցները ինտենսիվ են եղել, կիրառվել են խոշոր տրամաչափի զենքեր: Կրակոցները գյուղում պարզ լսվել են, ինչն առաջացրել է անհանգստություն, տագնապ և լարված մթնոլորտ։ Բնակիչները նշել են, որ ադրբեջանական կողմն ուղիղ կրակ է բացել նաև բնակավայրի կենտրոնում՝ Մ-2 միջպետական ավտոճանապարհին տեղադրված Հայաստանի դրոշի ուղղությամբ, ինչի հետևանքով այն վնասվել է։

Երասխի միջնակարգ դպրոցի տնօրենը հայտնել է, որ դպրոցում սովորում է 129 աշակերտ։ Դպրոցը մոտակա ադրբեջանական մարտական դիրքից հեռու է մոտ 300-400 մետր։ Դպրոցի տնօրենի տեղեկացմամբ՝ հունիսի 14-ի առավոտյան՝ աշակերտների քննություն հանձնելու ժամանակ, սկսվել են կրակոցները։ Հաշվի առնելով կրակոցների ինտենսիվության և դրանց բարձր ձայնի պատճառով երեխաների և ուսուցիչների անհանգստությունը՝ քննությունը ստիպված վաղաժամ դադարեցվել է, որից հետո ուսուցիչներն ու երեխաները տարհանվել են։

Ակնհայտ է, որ իրական սպառնալիքներ են առաջացել նաև բնակիչների կյանքի, առողջության, սեփականության և կենսական կարևորություն ունեցող մյուս իրավունքների համար։ Պաշտպանն արձանագրում է, որ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի շարունակվող ագրեսիվ վարքագիծն ուղղակիորեն ազդում է երեխաների բնականոն կյանքի, այդ թվում՝ կրթության իրավունքի պատշաճ իրացման վրա՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքով երաշխավորված հիմնարար իրավունքները:

Պաշտպանն այցելել է նաև Արարատի բժշկական կենտրոն, որտեղ տեսակցել է ադրբեջանական կրակոցներից վիրավորում ստացած Հնդկաստանի երկու քաղաքացիներին՝ Մուհամադ Ասիֆին և Միրհասան Սահաջանին։ Հունիսի 14-ի առավոտյան վիրավորում ստանալուց հետո նրանք անմիջապես տեղափոխվել են բժշկական կենտրոն և վիրահատվել։ Բժիշկը հայտնել է, որ բոլոր բեկորները վիրահատությամբ դուրս են բերվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Պաշտպանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, ծանոթացել բուժման ընթացքին ու այլ մանրամասների: Բուժկենտրոնի տնօրենը տեղեկացրել է, որ նրանք մշտապես գտնվում են բժիշկների հսկողության ներքո, ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն:

Պաշտպանը Մուհամադ Ասիֆին և Միրհասան Սահաջանին առողջություն ու շուտափույթ ապաքինում է մաղթել։

Պաշտպանն արձանագրում է, որ բազմաթիվ են անհերքելի ապացույցներն առ այն, որ ադրբեջանական զինծառայողներն ուղղակիորեն քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքներն են թիրախավորել։ Ադրբեջանի այդօրինակ վարքագիծը խախտում է միջազգային իրավունքի նորմերը։

Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն փաստագրել է Երասխի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները։ Դրանք կներկայացվեն միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին։

Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Ամենադիտված