Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու ցանկության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտգործնախարարության էներգետիկայի վարչության գլխավոր տնօրեն Բերիս Էքինջին ասել է, որ Անկարայի կախվածությունը ռուսական գազից կազմում է 36-37%, երկիրը ցանկանում է նվազեցնել այն։ Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում էներգետիկ անվտանգությանը նվիրված համաժողովում, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ Թուրքիան գազի նոր աղբյուրներ կունենա Կասպից ծովից, Արևելյան Միջերկրական ծովից և Իրաքից։