Պակիստանը նույնպես պայման է առաջադրել Հայաստանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՊակիստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի։ Այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ Բաքվում կայացած բանակցությունների արդյունքներով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա պայման է առաջ քաշել, նշելով, որ Պակիստանը «կարող է վերադառնալ այդ հարցին միայն Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո»։
«Եվ միայն այն դեպքում, եթե մենք համապատասխան ազդանշան ստանանք Ադրբեջանից»,- հավելել է նա։