Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր ՀՀ ԱԺ-ում Փաշինյանը հերթական հարձակումը գործեց Հայաստանի պետության դեմ․ Արմեն Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այսօր ՀՀ ԱԺ-ում Փաշինյանը հերթական հարձակումը գործեց Հայաստանի պետության դեմ։ Ըստ նրա, ՀՀ զինանշանը և նրա վրա պատկերված Արարատն ու հայկական թագավորությունների զինանշանները հիմք ու պատճառ են, որպեսզի մեզ ոչնչացնեն։ Չասեց, թե ով է ուզում մեզ ոչնչացնել, բայց պարզ է, որ նկատի ուներ թուրքերին։ Իբր այդ զինանշանով մենք, իր բառերով, հայտարարում ենք՝ «ոչնչացրեք մեզ»։
Փաշինյանը նաև հարցի տակ դրեց հին և միջնադարյան Հայաստանի թագավորությունների կապը ներկա (իր խոսքով՝ «իրական») Հայաստանի հետ՝ ակնարկելով, թե այդպիսի կապ գոյություն չունի։
Դե հիմա որտեղի՞ց սկսես, որտեղի՞ց վերջացնես այս օտարի դրածո ոչհայ կերպարին բացատրել, օրինակ, Արշակունյաց կամ Բագրատունյաց Հայաստանի անխզելի կապը ներկա Հայաստանի հետ։ Այնինչ ՀՀ ղեկավարը, եթե արժանի ղեկավար լիներ, ինքը պետք է կարողանար մանրամասն բացատրել այդ կապը և՛ իր ժողովրդին, և՛ աշխարհին։ Կամ իր առանձնասենյակ հրավիրեր առաջնակարգ մասնագետներին, ովքեր մի քանի օր շարունակ, օրական առնվազն 8 ժամ կբացատրեին նրան այդ կապերի մասին։
Իրականում Փաշինյանը փորձում է ջնջել-հանել հայերի մտքից և հոգուց ամբողջ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄՇԱԿՈՒՅԹԸ։ Նա փորձում է հայերին դարձնել իր պես ոչհայ։ Հետն էլ, թե «ես ինձ որևէ մեկից պակաս հայրենասեր չեմ համարում»։ Զավե՛շտ։
Իսկ գլխավորն այն է, որ թուրքերն այսօր արդեն պահանջում են ՀՀ ղեկավարությունից միջոցներ ձեռնարկել՝ քայլ առ քայլ ջնջելու համար հայերի մտքից ու հոգուց պատմական հայրենիքի մասին հիշողությունը, անմահ հայ հերոսներին, հայկական խորհրդանիշները։
Առայժմ սկսել են Արարատից, «Նեմեսիսի» վրիժառուներին նվիրված հուշարձանից, ՀՀ զինանշանից, բայց այլևս կանգ չեն առնելու։
Վաղը Փաշինյանը գալու է և ասի. «Անդրանիկի, Գևորգ Չավուշի, Նժդեհի, առհասարակ բոլոր ֆիդայիների ու թուրքերի դեմ կռված հայ ռազմիկների արձանները պետք է ապամոնտաժենք, գրադարաններից նրանց մասին գրքերը պետք է հավաքենք ու ոչնչացնենք, որովհետև դրանք պատճառ են, որ մեզ ոչնչացնեն։ Մենք այդ արձաններով ու գրքերով հայտարարում ենք՝ «ոչնչացրեք մեզ»»։
Հետո Փաշինյանը գալու է և ասի. «Հայոց պատմության» դպրոցական ու բուհական դասագրքերից Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը պետք է հանենք, որովհետև այն պատճառ է, որ թուրքերը մեզ ոչնչացնեն։ Մենք այդ դասագրքերով հայտարարում ենք՝ «ոչնչացրեք մեզ»»։
Հետո Փաշինյանը գալու է և ասի. «Սասունցի Դավթի արձանը պետք է ապամոնտաժենք, որովհետև Սասունը Թուրքիայում է, ի՞նչ կապ ունի այսօրվա Հայաստանի հետ։ Այդ արձանը պատճառ է, որ թուրքերը մեզ ոչնչացնեն։ Նաև գրադարաններից պետք է հավաքենք ու ոչնչացնենք Հայոց էպոսը՝ իր բոլոր պատումներով, վերամշակումներով ու հրատարակություններով հանդերձ։ Չէ՞ որ դա պատճառ է, որ թուրքերը մեզ ոչնչացնեն։ Մենք այդ արձանով ու ներկա Հայաստանի հետ կապ չունեցող էպոսով հայտարարում ենք՝ «ոչնչացրեք մեզ»»։
Հետո Փաշինյանը գալու է և ասի. «Հայկական եկեղեցիները պետք է մզկիթների վերածենք, որովհետև դրանք պատճառ են, որ թուրքերը մեզ ոչնչացնեն։ Հայոց եկեղեցու հայրերից շատերը ապրել և գործել են Թուրքիայում։ Ի՞նչ կապ ունեն նրանք այսօրվա Հայաստանի հետ։ Հայկական եկեղեցիներ պահելով մենք հայտարարում ենք՝ «ոչնչացրեք մեզ»»։
Հետո Փաշինյանը գալու է և ասի. «Հայոց լեզվով ուսուցումը պատճառ է, որ թուրքերը մեզ ոչնչացնեն։ Հայոց լեզուն զայրացնում է թուրքերին՝ այդ լեզվով են խոսել Թուրքիայի ոխերիմ թշնամիները։ Պետք է փոխենք ուսուցման լեզուն թուրքերենի։ Պետք է փակենք հայկական դպրոցները և բացենք թուրքական դպրոցներ։ Հայկական դպրոցներ պահելով մենք հայտարարում ենք՝ «ոչնչացրեք մեզ»»։
Սա է այն ուղին, որով շարժվելու է Փաշինյանը։
Պարզապես, Փաշինյանի և նրա օտար հովանավորների հաշվարկները սխալ են։ Այս երկնքի տակ ամեն ինչ ունի իր սկիզբն ու ավարտը, այդ թվում՝ այսօրվա ՀՀ իշխանությունն ու նրա բռնած հակահայկական ուղին»։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածների նախապատրաստման մասին «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է «Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Աշխարհը դադարել է վստահել Նեթանյահուին․ Թուրքիայի ԱԳՆ Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով AP. Նիգերում տասնյակ զինվորներ են ձերբակալվել ապստամբության փորձից հետո Հրաշքի սպասումով. «Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու». Անհետ կորած զինծառայողի մայր Գերմանիան ՌԴ-ին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի Իրանը կոչ է արել վերացնել Հայաստանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետով տարանցման խոչընդոտները. Ֆորուզան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 60-ամյա վարորդը «ԶԻԼ»-ի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս հայտնվել է ձորում․ կա վիրավոր Al Jazeera․ ԱՄՆ-ն առայժմ չի ցանկանում երկրորդային պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ՝ իրանական նավթի գնումների համար Արագածոտնում բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Այս տարի սպասվում է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը․ Սուրենյան Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում «Ինչո՞ւ է դա պետք Հայաստանին». Դաշնության խորհրդի անդամը մեկնաբանել է Երևանի ԵՄ-ին անդամակցելու հավանական դիմումըԱՄՆ-ի կործանիչները Թրամփի՝ Հյուսթոն այցի ընթացքում հինգ օդանավ են որսացել Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր «Ռուսաստանը Կասպիական նավատորմը տեղակայեց Բաքվի հասանելիության գոտում». Բացատրել է նախկին պաշտպանության նախարարը զայրացնելով ԱլիևինՄարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Իրանի գերագույն առաջնորդ․ Իսլամի հակառակորդները ձգտում են տարաձայնություններ բորբոքել մուսուլմանների միջև Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է 72-ամյակի առթիվ Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակել են կրակոցներ Բագրատունյաց պողոտայում պատշգամբը է փլուզվել․ քաղաքացին հայտնվել է 4-րդ հարկում․ կան վիրավորներ «Ռուսները թշնամիներ են, թուրքերը բարեկամներ, Ղարաբաղը ադրբեջանական է». Փաշինյանը ԵՄ-ին քարտ-բլանշ է տալիս վերաշարադրել հայոց արդիականությունն ու պատմությունը ռուսաֆոբ ոգովՖանտաստիկ Լեո. Մեսսիի պոկերն Ինտեր Մայամիին պարգևեց պատմության ամենախոշոր հաղթանակը ԱԳՆ ղեկավար կազմը դեսպանների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ 26 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Երկաթուղին որպես մարտադաշտ. Ո՞վ է Ռուսաստանին դուրս մղում ՀայաստանիցՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 30-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխեց ակումբային գրանցումը Նեթանյահուն դատապարտել է իսրայելցի վերաբնակների «հանցավոր բռնությունը» Բռնի անհետացման զոհերի միջազգային օր. պատմության այս օրը (օգոստոս 30)Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարին
Ամենադիտված