Ադրբեջանը կրակ է բացել Տեղի գյուղի դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով ականանետ․ ՊՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Այս մասին հայտարարություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը երեկ կրակ էր բացել նաեւ Երասխ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով վիրավորում էր ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: