ՌԴ-ում շաուրմայից թունավորվել է 62 մարդ. սրճարանի տնօրենը ձերբակալվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲերման է ենթարկվել Իրկուտսկի շրջանի Բրատսկում գտնվող սրճարանի սեփականատերը, որտեղ շաուրմայից 62 մարդ է թունավորվել․ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը։
Հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների արտադրության և իրացման փաստով (ՌԴ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մաս): Քննիչները հարցաքննում են ձեռնարկատիրոջը, սրճարանի աշխատակիցներին և տուժածներին։
Ընդհանուր առմամբ տուժել է 62 մարդ, 29 դեպքում գրանցվել է սուր աղիքային վարակ։ Մասնագետները խախտումներ են հայտնաբերել արտադրանքի պահպանման և պատրաստման տեխնիկական գործընթացում։ Հաստատությունը պայմաններ չի ունեցել աշխատակիցների հիգիենայի պահպանման համար։
Սրճարանը ժամանակավորապես փակ է։