Լուկաշենկոն խոսել է Ռուսաստանի հետ սահմանին դիվերսանտի ձերբակալության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Ռուսաստանի հետ սահմանին Սմոլենսկի մոտ՝ ՌԴ ԱԴԾ-ի հետ համագործակցությամբ դիվերսանտ է ձերբակալվել։ Այս մասին նա ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Դուք շատ բան չգիտեք: Վերջերս փորձ եղավ՝ Ռուսաստանից նորից դիվերսանտ բերեցին մեր դեմ, որ այստեղ ինչ-որ բան անեն։ Մենք անմիջապես հետևեցինք դրան և բռնեցինք: Այսինքն՝ մենք, ինչպես ասում են, «խաղ» էինք խաղում»,- ասել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ բացի դիվերսանտին բռնելուց, բացահայտվել է մի ամբողջ խումբ։