ՆԱՏՕ-ն հայտարարել է F-16-ի համար ուկրաինացի օդաչուների վերապատրաստման մեկնարկի քննարկման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի գլխավորած կոնտակտային խումբը կքննարկի F-16 կործանիչների համար ուկրաինացի օդաչուների պատրաստման հարցը։
«Ակնկալում եմ, որ կոնտակտային խմբի նիստում կքննարկվի օդաչուների վերապատրաստման հարցը»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Բացի այդ, Ստոլտենբերգը հավելել է, որ օդաչուների վերապատրաստումը «կարող է լինել առաջին քայլը, որը կնախապատրաստի ինքնաթիռների առաքումը»։ Նա նշեց, որ ծրագիրը կարող է մեկնարկել ամռանը, սակայն այդ հարցում կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան։