Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լաչինի միջանցքն արգելափակվել է Ադրբեջանի կողմից. Բելգիայի ֆլամանական խորհրդարանում Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքների արդյունքում Բելգիայի Ֆլամանական խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովում Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունվել՝  Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի անհապաղ բացման և Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջներով։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ բանաձևում արձանագրված է, որ Լաչինի միջանցքը, Արցախը Հայաստանի Հանրապետության հետ կապող կենսական կարևոր օղակ է, ինչը արգելափակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից։ Շրջափակումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում Արցախի տեղաբնիկ հայ բնակչության համար և խոչընդոտում առաջին անհրաժեշտության պարագաների, մարդասիրական օգնության մուտքն ու տնտեսական հնարավորությունները։ Ֆլամանդական խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովը ընդունում է հարցի հրատապությունը և կոչ անում Ադրբեջանին` անհապաղ վերացնել շրջափակումը` ապահովելով ապրանքների, ծառայությունների հոսքն ու մարդկանց տեղաշարժը միջանցքով։

Ավելին, բանաձեւում ընդգծվում է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։ Նշվում է, որ ինքնիշխան պետության սահմաններում օտարերկրյա ռազմական ուժերի ներկայությունը միջազգային իրավունքի խախտում է և ինքնիշխանության սկզբունքների խաթարում։ Բանաձևը կոչ է անում ԵՄ-ին` դրդել Ադրբեջանին դադարեցնելու իր թշնամական քաղաքականությունը հայ ժողովրդի դեմ և ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ։

Բանաձեւի նախաձեռնող, Ֆլամանական խորհրդարանի անդամ Ալեսիա Քլեյսը, որը ներկայացնում է Նոր ֆլամանական «Ալիանս» կուսակցությունը, անդրադառնալով բանաձևի ընդունմանը, նկատել է. «Ես շատ գոհ եմ, որ խորհրդարանի արտաքին քաղաքականության հանձնաժողովը հավանություն է տվել հայ-ադրբեջանական հակամարտության՝ ներառյալ Լաչինի միջանցքի փակման և հումանիտար իրավիճակի վերաբերյալ մեր բանաձևին։

Մենք միասնական ենք՝ դատապարտելու շարունակվող պատերազմը և կոչ ենք անում բոլոր կողմերին արդյունավետ քննարկումներում առաջ շարժվել դեպի կայուն խաղաղություն»:

Բանաձևի քննարկումներ ընթացքում խորհրդարանի անդամ և բանաձևի համահեղինակ Կարլ Վանլաուեն մասնավորապես նշել է. «Այս բանաձևը հայ համայնքի հետ բազմաթիվ զրույցների և ֆլաման լրագրող Յենս Դե Ռեյկի հետ քննարկումների արդյունք է, որին անցած շաբաթ հյուրընկալել էինք հանձնաժողովում։ Նա ներկայացրել է Կովկասում ավերիչ հակամարտությունը։ Լաչինի միջանցքի ներկայիս շրջափակումը իսկական հումանիտար ճգնաժամ է։ Դա պետք է դադարեցվի հիմա»։

Անդրադառնալով բանաձեւին՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում ֆլաման պատգամավորների աշխատանքը, մասնավորապես նրանց, ովքեր առաջնորդող դեր են խաղացել և անխոնջ կերպով հանդես են եկել ադրբեջանական ագրեսիայի, ինչպես նաև Արցախում էթնիկ զտումների քաղաքականության դեմ։ Արցախի բնիկ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը հավասար է նրա կյանքի իրավունքին, որը պետք է անզիջում կերպով պաշտպանել»։

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածների նախապատրաստման մասին «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավն ավարտվել է «Ինտեր Մայամի»-ն Մեսսիի պոկերի շնորհիվ հաղթանակ է տարել «Մոնրեալի» նկատմամբ Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու սպшնությшն համար ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Աշխարհը դադարել է վստահել Նեթանյահուին․ Թուրքիայի ԱԳՆ Երուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով AP. Նիգերում տասնյակ զինվորներ են ձերբակալվել ապստամբության փորձից հետո Հրաշքի սպասումով. «Աստծուն եմ թողել, ուղղակի չգիտեմ՝ մեր երեխաները ե՞րբ են գալու». Անհետ կորած զինծառայողի մայր Գերմանիան ՌԴ-ին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի Իրանը կոչ է արել վերացնել Հայաստանի հետ սահմանի «Նորդուզ» անցակետով տարանցման խոչընդոտները. Ֆորուզան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ 60-ամյա վարորդը «ԶԻԼ»-ի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս հայտնվել է ձորում․ կա վիրավոր Al Jazeera․ ԱՄՆ-ն առայժմ չի ցանկանում երկրորդային պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ՝ իրանական նավթի գնումների համար Արագածոտնում բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Այս տարի սպասվում է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը․ Սուրենյան Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում «Ինչո՞ւ է դա պետք Հայաստանին». Դաշնության խորհրդի անդամը մեկնաբանել է Երևանի ԵՄ-ին անդամակցելու հավանական դիմումըԱՄՆ-ի կործանիչները Թրամփի՝ Հյուսթոն այցի ընթացքում հինգ օդանավ են որսացել Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր «Ռուսաստանը Կասպիական նավատորմը տեղակայեց Բաքվի հասանելիության գոտում». Բացատրել է նախկին պաշտպանության նախարարը զայրացնելով ԱլիևինՄարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Իրանի գերագույն առաջնորդ․ Իսլամի հակառակորդները ձգտում են տարաձայնություններ բորբոքել մուսուլմանների միջև Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է 72-ամյակի առթիվ Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակել են կրակոցներ Բագրատունյաց պողոտայում պատշգամբը է փլուզվել․ քաղաքացին հայտնվել է 4-րդ հարկում․ կան վիրավորներ «Ռուսները թշնամիներ են, թուրքերը բարեկամներ, Ղարաբաղը ադրբեջանական է». Փաշինյանը ԵՄ-ին քարտ-բլանշ է տալիս վերաշարադրել հայոց արդիականությունն ու պատմությունը ռուսաֆոբ ոգովՖանտաստիկ Լեո. Մեսսիի պոկերն Ինտեր Մայամիին պարգևեց պատմության ամենախոշոր հաղթանակը ԱԳՆ ղեկավար կազմը դեսպանների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ 26 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Երկաթուղին որպես մարտադաշտ. Ո՞վ է Ռուսաստանին դուրս մղում ՀայաստանիցՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 30-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխեց ակումբային գրանցումը Նեթանյահուն դատապարտել է իսրայելցի վերաբնակների «հանցավոր բռնությունը» Բռնի անհետացման զոհերի միջազգային օր. պատմության այս օրը (օգոստոս 30)Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարին
Ամենադիտված