Լուկաշենկոն ասել է, որ ինքն է Ռուսաստանից միջուկային զենք պահանջել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը չի ձգտել տակտիկական միջուկային զենք տեղակայել հանրապետությունում, դա Մինսկի պահանջն է եղել։
«Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսում միջուկային զենքի տեղակայումը նրա խնդրանքն ու համառ պահանջն է եղել ռուսական կողմին, որպեսզի երաշխավորվի մեր երկրի անվտանգությունը»,- տեղեկացրել է «Sputnik Беларусь» գործակալությունը։
«Ռուսաստանը ոչնչի չի ձգտում։ Բանը Ռուսաստանը չէ»,- նշել է Բելառուսի նախագահը։