Սիդրից թունավորման դեպքերի թիվն Ուլյանովսկի մարզում հասել է 68-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւլյանովսկի մարզում սիդրից թունավորման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 68-ի, այդ թվում 21 մարդ մահացել է։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին տեղեկացրել են տարածաշրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում։
«Դեպքերի ընդհանուր թիվը 68 է, նրանցից 21 մարդ մահացել է»,- ասել է գործակալության զրուցակցուհին։
Հունիսի 12-ին Ուլյանովսկի մարզի առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր 67 տուժածի մասին, 21 դեպք ունեցել է մահացու ելք։